Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սաակաշվիլին վախենում է Ադրբեջանի համար

Սաակաշվիլին վախենում է Ադրբեջանի համար
27.11.2014 | 11:59

Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին: Երեկ երեկոյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում` Նյու Յորքից ուղիղ հեռուստակամրջի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի, որ մենք Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենք ենթարկում: Իսկ Ադրբեջանը տարածաշրջանում մեր գլխավոր դաշնակիցն է»,- հայտարարել է նախկին նախագահը: Աբխազական երկաթուղու վերաբացման քննարկումները Վրաստանում թեժացան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` երկուշաբթի օրը Սոչիում ռուս - աբխազական համաձայնագրի ստորագրումին հաջորդած հայտարարությունից հետո․ «Մյուս բոլոր գործընկերների համաձայնության դեպքում հնարավոր ենք համարում քննարկել և իրականացնել այնպիսի մի ծրագիր, ինչպիսին է Սուխումի - Թբիլիսի` մինչև Հայաստան, և մյուս կողմից` Ռուսաստան, տարանցիկ երկաթուղային միջանցքի բացումը»:

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ